Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պաշտոնյան մեղադրում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին


Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանով, արխիվ
Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանով, արխիվ

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները վերջին 20 տարում ոչ մի քայլ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - այսօր հայտարարել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

«Ես չեմ դադարի քննադատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող պետություններին, քանի դեռ մեր հայրենի հողերի օկուպացմանը վերջ չի տրվել», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հասանովը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 92-ամյակին նվիրված կոնֆերանսում իր ելույթում:

«Մեր խնդիրների համար մեղավոր են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ պնդելով նաև, թե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Եվրոպան ջանում են խոչընդոտել տարածաշրջանի երեք մահմեդական երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի մերձեցմանը:

Հասանովը համոզմունք է հայտնել, որ «Հայաստանի ներկայիս ռեժիմի մեջքին կանգնած է Ռուսաստանը», և վստահեցրել է, թե Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը «անպայման կազատվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG