Մատչելիության հղումներ

Չեխիան հանդես է եկել ԼՂ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ


Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ

Չեխիայի Հանրապետությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակը, որի ներքո մայիսի 3-ին՝ «այսպես կոչված «խորհրդարանական ընտրություններ» են անցկացվել Լեռնային Ղարաբաղում», ասված է Չեխիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

«Չեխիայի Հանրապետությունը համարում է, որ նմանօրինակ միակողմանի գործողությունները չեն նպաստում փոխվստահության և դրական մթնոլորտի ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ասված է հաղորդագրությունում: - «Չեխիայի Հանրապետությունն աջակցում է այս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, որը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, այդ թվում՝ ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների»:

«Չեխիայի Հանրապետությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը և համանախագահներին և հակամարտության կողմերին կոչ է անում շարունակել խաղաղ գործընթացը», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG