Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորեց Սարգիս Հովսեփյանը


Ռուբեն Հայրապետյան և Սարգիս Հովսեփյան, արխիվ
Ռուբեն Հայրապետյան և Սարգիս Հովսեփյան, արխիվ

Երևանի «Փյունիկ»-ը գլխավորող Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար:

Հայաստանի հավաքականի վերջին մարզիչը շվեյցարացի Բեռնար Շալանդն էր, ով հեռացվեց Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա - Հայաստան հանդիպումից հետո, որտեղ Հայաստանի ընտրանին կորցրեց խմբից դուրս գալու հնարավորությունը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը ազգային թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ՝ սահմանելով ռեկորդ: Նա մարզչական կարիերան սկսել է 2013 թվականին՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ը: 2014-ին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը, իսկ 2014-ի նոյեմբերից՝ երիտասարդական հավաքականը:

Համաձայն ՀՖՖ-ի հաղորդագրության՝ «Փյունիկ»-ը կգլխավորի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, ով վերջերս է հեռացվել Ղազախստանի «Տոբոլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG