Մատչելիության հղումներ

Նոր ֆիլմում Պուտինը ներկայացվում է որպես պաշտպան՝ ընդդեմ Արևմուտքի և ահաբեկիչների


Ռուսական պետական հեռուստատեսությունը նոր ֆիլմ է ցուցադրել, որտեղ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացվում է որպես իր իշխանության առաջին տարիներին արևմտյան աջակցություն ունեցող ահաբեկիչներից երկիրը պաշտպանած գործիչ։

«Ռոսսիա-1»-ով այսօր հեռարձակված ֆիլմում Պուտինն ասում է՝ ազգերը երբեք չպետք է օգտագործեն ահաբեկիչներին «իրենց կարճատև քաղաքականությունը կամ աշխարհաքաղաքական նպատակները առաջ տանելու համար»։

«Եթե ինչ-որ մեկը ահաբեկիչներին է աջակցում մի վայրում, նրանք կհայտնվեն մեկ այլ վայրում և դուրս կգան նախօրեին իրենց աջակցողների դեմ»,- ասում է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը միշտ մեղադրել է Արևմուտքին՝ Հյուսիսային Կովկասում զինյալներին աջակցելու մեջ։ ԱՄՆ-ը և այլ արևմտյան երկրներ մշտապես հերքել են այս մեղադրանքները՝ համարելով դա պրոպագանդա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG