Մատչելիության հղումներ

Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին։

«Ողջունելով տիկին Զոի Կոնստանդոպուլուին` Նորին Սրբությունն ասաց, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին հաճելի է տեսնել Հունաստանի հոգևոր ու պետական ներկայացուցիչների կարևորագույն մասնակցությունը, որը վկայությունն է այն բարեկամական ջերմ հարաբերությունների, որոնք մշտապես ուղեկից են եղել բարեկամ երկու ժողովուրդներին»,- փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է նաև Հայ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա միջեկեղեցական սերտ գործակցությանը, ինչպես նաև գոհունակությամբ փաստեց այն դրական հոգատար վերաբերմունքը, որ Հունաստանի իշխանությունները մշտապես դրսևորել են հայկական համայնքի նկատմամբ:

Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն էլ նշել է, որ մշտապես ջանքեր է գործադրելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG