Մատչելիության հղումներ

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 1300-ից


Նեպալում 7.8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը անցել է 1300-ից։ Իշխանությունները համոզված են, որ զոհերի թիվը կաճի փրկարարական գործողություններին զուգահեռ։

Երկրաշարժի պատճառով ավելի քան երկու տասնյակ մահվան դեպք էլ գրանցվել է հարևան Հնդկաստանում, Տիբեթում և Բանգլադեշում, որտեղ ևս ցնցումներ են գրանցվել։

Փրկարարները մտավախություն ունեն, որ այս գիշեր սպասվող անձրևը և ուժեղ փոթորիկը առավել կբարդացնեն իրենց աշխատանքը և կերկարացնեն փլատակների տակ գտնվող մարդկանց տառապանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG