Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինային՝ հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայերին ապաստանելու համար, հայտնում է խորհրդարանի տեղեկատվության վարչությունը։

Նորմա Աբդալա դե Մատարասոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանից հեռանում են շատ տպավորված: Նա Գալուստ Սահակյանին է փոխանցել Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի ողջույնները և 2015 թվականի ապրիլի 8-ին Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում ընդունված հռչակագիրը: Հռչակագրով Արգենտինայի խորհրդարանն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG