Մատչելիության հղումներ

Օլանդ․ Հայաստանի ուղերձը համընդհանուր է


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 24-ը ապրիլի, 2015թ․
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 24-ը ապրիլի, 2015թ․

«Ես ցանկացա Ֆրանսիայի անունից ներկա լինել Երևանում 2015 թվականի այս ապրիլի 24-ին՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշարակի օրը ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Օլանդը շարունակեց․ - «Խոնարհվում եմ զոհերի հիշատակի առջև և գալիս եմ ասելու իմ հայ բարեկամներին, որ մենք երբեք չենք մոռանա ողբերգությունները, որոնցով անցել է ձեր ժողովուրդը»:

«100 տարի առաջ ավերիչ մի ատելություն ցանկացավ վերացնել մի բնակչություն, քանի որ այն հայկական էր: Այդ ատելությունը իրագործեց նշանակալի կոտորածներ, սակայն չկարողացավ հասնել իր վերջնական նպատակին՝ դուք այստեղ եք, կանգնած, կենդանի», - ասաց Ֆրանսիայի նախագահը:

«Հայաստանը կրում է եզակի հիշողություն, սակայն նրա ուղերձը համընդհանուր է՝ դա դիմադրության, ճանաչման, հույսի ուղերձն է», - հայտարարեց Ֆրանսուա Օլանդը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG