Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Գերմանիայի նախագահի հայտարարությունը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
կապակցությամբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը։

«Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում Առաջին
համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված
անմեղ հայերի հիշատակին», - ասված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում:

«Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր
ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների
կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում», - Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG