Մատչելիության հղումներ

Դադարեցվեցին Աբովյանի քաղաքապետի լիազորությունները


Կարապետ Գուլոյան, արխիվ
Կարապետ Գուլոյան, արխիվ

Այսօր Կառավարության որոշմամբ դադարեցվեցին Աբովյանի քաղաքապետի լիազորությունները։ Այս որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 40-րդ օրը կնշանակվեն քաղաքապետի նոր ընտրություններ։

Հիշեցնենք, Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը։ Նա Կառավարության որոշմամբ ապրիլի 2-ին նշանակվեց Կոտայքի մարզպետ, իսկ մարզպետի պաշտոնից, կրկին Կառավարության որոշմամբ, ազատվեց Արամ Հարությունյանը՝ նշանակվելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG