Մատչելիության հղումներ

Ճանաչողական այցով ԼՂ-ում է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք»-ի նախագահը


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Ղարաբաղ ժամանած «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրային։

ԼՂ արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը ողջունել է Խավիեր Ուրտադո Միրայի այցը ԼՂ՝ Ղարաբաղի և Եվրոպայի միջև կապերի շարունակական ամրապնդման ու զարգացման համատեքստում:

Միրզոյանը հույս է հայտնել, որ Ղարաբաղի երիտասարդական կառույցները կներգրավվեն երիտասարդության շահերը խթանելու նպատակով հարցերի լայն շրջանակ ներառող միջազգային համագործակցության մեջ՝ անկախ իրենց բնակության երկրի կարգավիճակից:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG