Մատչելիության հղումներ

Սամբոյի առաջնությունում Հայաստանը վաստակեց 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ


Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվել է Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մրցումների վերջին օրը Հայաստանը ներկայացնող 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը արժանացել է բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ երրորդ հորիզոնականներն էին զբաղեցրել նաև Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների էին արժանացել պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG