Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ 33 կյանք խլած հարձակման մեղավորը «Իսլամական պետությունն» է


Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում ապրիլի 18-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հայտարարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին:

Հարձակման հետևանքով 33 մարդ զոհվել է, ավելի քան 100 մարդ վիրավորվել:

Հիշեցնենք` Թվիթեր միկրոբլոգում Թալիբան շարժման ներկայացուցիչներից մեկը դատապարտել է տեղի ունեցածը և հայտարարել, որ իրենք տեղի ունեցածի հետ որևէ առնչություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG