Մատչելիության հղումներ

Քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ընթացքում ոստիկանության խնդիրները


Ապրիլի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը և ստորաբաժանումների խնդիրները:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է անել առավելագույնը երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ, ապահովել քաղաքացիների անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, կարգավորել ժողովրդի հոսքը Մայր աթոռի տարածքում և դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ առաջիկա օրերին ոստիկանությունում գործելու է համակարգող շտաբ, որը կվերահսկի աշխատանքի բոլոր ուղղությունները և կապահովի ստորաբաժանումների հստակ փոխգործակցություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG