Մատչելիության հղումներ

Զինծառայողներին տեղափոխող մեքենան շրջվել է, կա մեկ զոհ


Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասիմի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG