Մատչելիության հղումներ

Տրանսպորտի և կապի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցչին


Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ապրիլի 17-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, տրանսպորտի գծով ավագ տնտեսագետ, թիմի ղեկավար Կարոլինա Մոնսալվեին:

Ինչպես տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարոլինա Մոնսալվեն տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է 40 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրել Հայաստանին՝ 2016-2019 թվականների ընթացքում շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ վերանորոգելու համար:

«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով 2013-2017 թվականների համար Համաշխարհային բանկը 45 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին: Գործող վարկային ծրագրով պետք է վերանորոգվեն 170 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: 2013-2014 թվականների ընթացքում 73,3 կմ-ն արդեն հիմնանորոգվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG