Մատչելիության հղումներ

22-ամյա ադրբեջանցին վիրավորվել է ականի պայթյունից


Ականներ և այլ պայթուցիկ սարքեր, արխիվ
Ականներ և այլ պայթուցիկ սարքեր, արխիվ

Այսօր ադրբեջանական Զեյվյա գյուղի բնակիչ 22-ամյա Նուրլան Քերիմովը վիրավորվել է ականի պայթյունից: APA գործակալության հաղորդմամբ, Քերիմովի ձախ ոտքը անդամահատել են, նրա վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության:

Գործակալությունը հավելում է, որ Զեյվյա գյուղը մոտ է հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG