Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի մարտական ընկերները ազատամարտիկներին կոչ են անում համախմբվել


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Անցած շաբաթ կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերները՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միության» (ՇԱԳԱՄ) շուրջ 30 անդամներ ազատամարտիկներին համախմբվելու կոչ են արել։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ձեզնից շատերը հերոսացան Արցախյան ազատամարտի և Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ, սակայն կարծում ենք, որ հերոս համարվելու համար բավարար չէ միայն պատերազմի ժամանակ վտանգել սեփական կյանքը հանուն ժողովրդի, այլ նաև պատրաստ լինել խաղաղ պայմաններում պայքարել հանուն ժողովրդի բարեկեցության և արդար ու արժանապատիվ կյանքի»։

Հայտարարության հեղինակները պնդում են, որ «խաղաղ ժամանակների հերոսները խանգարում են օրվա իշխանություններին», նրանց «այսօր ահաբեկում են, ենթարկում բռնությունների և ազատազրկում քաղաքական դրդապատճառներով»: «Ապրիլի 7-ին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ավելացավ ևս 5-ով։ Անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին լեգենդար հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը», - հայտարարում են Սեֆիլյանի մարտական ընկերները՝ կոչ անելով բոլոր ազատամարտիկներին մասնակցել ապրիլի 17-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին և երթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG