Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սպիվակովի գլխավորությամբ ելույթ ունեցավ Երևանում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր ներկա են գտնվել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, համերգը տեղի է ունենում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երեք համերգ կունենա Երևանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG