Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ԵԽԽՎ նախագահն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին


Լուսանկարը՝ կառավարության
Լուսանկարը՝ կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Վարչապետի խոսքով, հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Անն Բրասերը անընդունելի է համարել հակամարտության գոտում լարվածության աճը և նշել, որ ԵԽԽՎ-ի համար գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեկ ուղի՝ երկխոսություն հակամարտող կողմերի միջև», - ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ՝ նշելով, որ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG