Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային և Հայաստանին կարգավորել հարաբերությունները


Մայա Կոչիյանիչ
Մայա Կոչիյանիչ

Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին կարգավորել հարաբերությունները՝ այն բանից հետո, երբ Հռոմի պապը կիրակի օրը Վատիկանում տեղի ունեցած պատարագի ժամանակ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ զանգվածային ջարդերը ցեղասպանություն անվանեց։

ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գծով խոսնակ Մայա Կոչիյանիչը այսօր ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում երկրներին «հավելյալ գիտակից քայլեր ձեռնարկել, որոնք ճանապարհ կհարթեն լիակատար հաշտեցման համար»։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անվանեց, ինչի պատճառով Անկարան արդեն ետ է կանչել Վատիկանում իր դեսպանին և մեղադրել Հռոմի պապին հակաիսլամական հայտարարություն անելու մեջ։

Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացնի չորեքշաբթի Բրյուսելում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG