Մատչելիության հղումներ

Ապրիլի 23-ին System of a Down խումբը համերգ կտա Երևանում


System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, արխիվ
System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, արխիվ

Ապրիլի 23-ի 20:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա System of a Down ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով: Համերգը նվիրված է լինելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության հաղորդագրության համաձայն, մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

«Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով» մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 23-ին 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է նաև Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գրիգոր Լուսավորիչ փողոցը՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG