Մատչելիության հղումներ

Ավանում պայթյունից տուն է փլուզվել, կա 1 վիրավոր


Ապրիլի 5-ին՝ երեկոյան, Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ), տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տուժածը` 1980թ. ծնված Հ. Կ.-ն, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG