Մատչելիության հղումներ

Թբիլիսիում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների վրա


Ապրիլի 4-ին անհայտ անձը Թբիլիսիում կարկ է բացել երկու ոստիկանի վրա: Հերթապահություն կատարող ոստիկանները մետրոյի «Վերքեթիլի» կայարանի մոտ ցանկացել են ստուգել անցորդներից մեկի փաստաթղթերը, բայց նա անսպասելիորեն կրակ է բացել և փախուստի դիմել:

Երկու հերթապահ ոստիկանները վիրավորվել են, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է, մյուսի վիճակը ծանր է:

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին ցավակցություն հայտնել և նշել, որ ոստիկանի սպանությունը դա հարձակում է պետության վրա: Նա ասել է, որ այդ սարսափելի հանցագործությունը անպայման կբացահայտվի և մեղավորը օրենքի ամբողջ խստությամբ պատասխան կտա:

Իսկ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանի հարազատներին, նաև նշել է, որ համապատասխան մարմիններից սպասում են այդ ծանրագույն, հակապետական հանցագործության արագ հետաքննություն: Նա ևս հայտարարել է, որ մեղավորը պետք է պատիժ կրի օրենքի ամբողջ խստությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG