Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Անրի Վերնոյի անունը կրող փողոցը


Երևանում այսօր տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունը կրող փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառման ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Վերնոյի որդու և աղջկա՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանների ու ընտանիքի այլ անդամների, ինչպես նաև ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների ու բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա։

Բարեկարգված ու անվանակոչված փողոցը իրար է կապում մայրաքաղաքի Ամիրյան փողոցն ու Գլխավոր պողոտան:

Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին Անրի Վերնոյի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնության համար` Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Պատրիկ Մալաքյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղեկցությամբ մասնակցել են նաև ինստիտուտում ստեղծված ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հանդիսավոր բացմանը, որը ևս անվանակոչվել է Անրի Վերնոյի անունով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG