Մատչելիության հղումներ

ՀՀ արտգործնախարարը Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG