Մատչելիության հղումներ

Միլզ․ Հայաստանի տնտեսության առջև ԱՄՆ-ի դռները բաց են մնում


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզ, արխիվ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզ, արխիվ

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության առջև ԱՄՆ-ի դռները չեն փակվել: Այդ մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը այսօր «HSBC Բանկ Հայաստան»-ի կազմակերպած գործարար համաժողովի ընթացքում:

«ԱՄՆ-ը չի դիտարկում, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանի առջև դռները փակված են: Մեր դռները դեռ բաց են՝ ձեզ հետ բիզնեսի ու առևտրի համար: Մենք հավատում ենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը Հայաստանն է կայացրել, և այդ որոշումը մեզ համար հնարավորություն չի փակել, ու, ըստ էության, այն կարող է հնարավորություն ստեղծել», - մասնավորապես ասաց ամերիկացի դիվանագետը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG