Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը


ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյան, արխիվ
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյան, արխիվ

Հայաստանը պատրաստակամ է խորացնել ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները և ընդլայնել ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը և ոլորտային համագործակցությունը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպման ժամանակ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մարտի 31-ին կայացած հանդիպման նպատակն էր Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին ընդառաջ քննարկել ԵՄ և գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքները։

Իր ելույթում Նազարյանը ներկայացրել է ԵՄ հետ իրավական նոր փաստաթղթի շուրջ անցյալ տարեվերջից մեկնարկած մտքերի փոխանակման արդյունքները: Նա կարևորել է Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացն՝ ընդգծելով համաեվրոպական արժեքներին հավատարմության և բարեփոխումներում գրանցած առաջընթացի հիման վրա տարբերակված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG