Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ի ներկայացուցչին արգելել են մուտք գործել Ադրբեջան


Այսօր Բաքվի օդակայանում ձերբակալվել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Գոգիան: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հարցերով նախկին հանձնակատար Թոմաս Համերբերգը:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան ասել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Գործակալությանը չի հաջողվել նաև մեկնաբանություն ստանալ Սահմանային ծառայությունից:

Գոգիայի Բաքու կատարած այցելության նպատակը հայտնի չէ, ինչպես նաև չի նշվում, թե որտեղից էր նա ժամանել Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG