Մատչելիության հղումներ

Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Ղարաբաղի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Հրամանագրի տեքստը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։

Հովսեփ Անդրեասյանը զոհվեց մարտի 29-ի՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG