Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը հետաձգեց կուտակայինի հարցով դիմումի քննությունը


Ակտիվիստների ակցիան Սահմանադրական դատարանի շենքի մոտ, 2-ը ապրիլի, 2014թ.
Ակտիվիստների ակցիան Սահմանադրական դատարանի շենքի մոտ, 2-ը ապրիլի, 2014թ.

Սահմանադրական դատարանը բավարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանասյանի՝ Կուտակային կեսաթոշակների մասին նոր օրենքի քննությունը հետաձգելու մասին դիմումը։ Մարտի 31-ի փոխարեն Սահմանադրական դատարանը օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականությունը կքննի հուլիսի 7-ին։

Արծվիկ Մինասյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ հայցվոր կողմը նիստը հետաձգելու լուրջ հիմնավորումներ ուներ: Նրա խոսքով, պատասխանող կողմն անտեսել է դիմումի բազմաթիվ հարցեր. դիմումում հստակ նշված է ընթացակարգային խախտումների մասին, սակայն օրեսնդիր և գործադիր մարինները շրջանցել են այս հանգամանքը և որևիցե պարզաբանում չեն տվել։ Ըստ պատգամավորի՝ թերի են նաև դիմումի բովանդակային մասին տրված պարզաբանումները:

Անուշ Մկրտչյան

Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG