Մատչելիության հղումներ

Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ


Մարտի 29-31-ին Հայաստանի զգալի մասում ժամանակ առ ժամանակ, ապրիլի 1-2-ին՝ տեղ-տեղ սպասվում են տեղումներ, 30-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով:

Երևանում մարտի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG