Մատչելիության հղումներ

Աշոտ Դանիելյանը նվաճել է սամբոյի աշխարհի գավաթը


Հայաստանի սամբոյի հավաքականը տեղեկացնում է, որ մարտի 27-ին Մոսկվայում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Խառլամպիևի հուշամրցաշարում հայ մարզիկ Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը։

Մեկ մեդալ էլ նվաճել է Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը:

Մրցաշարին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG