Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչուն գործատուից թաքցրել է իր հիվանդությունը


Անդրեաս Լյուբիցի ֆեյսբուքյան լուսանկարներից
Անդրեաս Լյուբիցի ֆեյսբուքյան լուսանկարներից

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքի դատախազությունը պարզել է, որ Ֆրանսիայի հարավում աղետի ենթարկված A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը հիվանդ է եղել, սակայն թաքցրել է այդ փաստը իր ղեկավարությունից:

«Ֆրանսպրեսի» փոխանցմամբ, քննիչները նման եզրակացության են հանգել օդաչուի տանը հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա: - «Դրանք հաստատում են նախնական գնահատականները, որ հանգուցյալը թաքցրել է իր հիվանդությունը գործատուից և գործընկերներից», - ասել է դատախազ Ռալֆ Հերենբրյուկը:

Մարտի 24-ին Germanwings ավիաընկերության А320 օդանավը Իսպանիայից Գերմանիա չվերթի ժամանակ աղետի էր ենթարկվել Ֆրանսիայի հարավում՝ լեռնային տեղանքում: Ինքնաթիռում աղետի պահին գտնվել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Ինքնաթիռի անկման գործով քրեական գործ է հարուցվել: Քննիչները կարծում են, որ աղետը տեղի է ունեցել Անդրեաս Լյուբիցի մեղքով, ով, մենակ մնալով օդաչուների խցիկում, փակել է դուռը, որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ և սկսել է կտրուկ իջեցրել է թռիչքի բարձրությունը, ինչը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG