Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 47 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակներում


Այսօր կառավարության նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանին անհատույց օժանդակություն տրամադրել 47 միլիոն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 միլիոն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015 թվականից», - մասնավորապես ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

«Ռուսական կողմն այդ գումարներով Հայաստանին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG