Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մենք մեկ ազգ ենք՝ երկու պետություն»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է Ադրբեջանի «եղբայրների իրավունքները» պաշտպանելու մասին։

«Ադրբեջանը Թուրքիայի համար ինչ-որ շարքային պետություն չէ. մենք խոսում ենք նույն լեզվով, ունենք նույն պատմական անցյալը, եղբայրներ ենք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Մենք մեկ ազգ ենք՝ երկու պետություն»,- այս մասին, ադրբեջանական APA գործակալության համաձայն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Հեյդար Ալիևի անվան մասնագիտացված տեխնիկական վարժարանի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Կարսում։

Էրդողանն իր խոսքում նաև ասել է. - «Մենք ոչ մեկի հետ չենք թշնամանում, սակայն մեր պարտքն է պաշտպանել մեր եղբայրների իրավունքները, պատասխանատվության կանչել թափած արյան համար»։

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ Թուրքիան միշտ եղել է իր եղբայրների հետ և նրանց հետ կլինի նաև ապագայում։ Նա ցանկություն է հայտնել, որպեսզի Տրանսանատոլիական խողովակաշարի`TANAP-ի շինարարությունը հաջող նախագիծ դառնա Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և եվրոպացի գործընկերների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG