Մատչելիության հղումներ

Աշնանը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողով կանցկացվի


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Աշնանը Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովը, Հայաստանը կհյուրընկալի 80 երկրների պատվիրակությունների: Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է համաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ուսման Պայի գլխավորությամբ։

Զրուցակիցները քննարկել են նախարարական համաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ուսման Պայը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի անցկացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG