Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը արդյունավետ կլինի, և օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձևերը կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական և արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին, այդ հարցում «Եվրանեսթ»-ի ուրույն տեղին ու դերին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան խորհրդարանական հանդիպումները կարևոր հանգրվան կդառնան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար:

«Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման հիմքում ընկած գործոններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի ջանքերին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ընթացքում Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին ու դրանց խորհրդին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև այս և այլ թեմաներով «Եվրանեսթ»-ի բյուրոյի անդամներին հետաքրքրող հարցերին»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG