Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրած, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում բնակվող տիկին Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին` ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորելով Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին՝ Սերժ Սարգսյանը ընդգծել է. -«Ձեր անցած կյանքի ուղին, որ լի է ինչպես բազմաթիվ փորձություններով, անդառնալի կորուստներով, այնպես էլ լուսավոր պահերով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հավաքական կամքի խոսուն վկայությունն է:
«Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան, ցանկանում եմ կրկին շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ և ավելացնել, որ Դուք խորհրդանշում եք մեր այն տարագիր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ Ձեզ նման կրում են, վառ պահում և գալիք սերունդներին փոխանցում հայի վերածննդի պատգամը և Հայրենիքի խորհուրդը»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: