Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարը ծանոթացել է ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին: Դիտարկելով ընթացող աշխատանքները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ։
Սեյրան Օհանյանն այսօր եղել է նաև Զինված ուժերի հակահամաճարակային անվտանգության ծառայությունում:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացվել սանիտարահամաճարակային վիճակը, ինչպես նաև վիճակագրական տվյալներ ծառայության կողմից զորքերում իրականացվող ստուգումների վերաբերյալ:Շրջելով լաբորատորիաներում` Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին ու չափորոշիչների ստուգման գործընթացին», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։