Մատչելիության հղումներ

Գերմանիայում ոստիկանությունը ահազանգ է ստացել «խիստ հավանական» ահաբեկչության մասին


Հյուսիս-գերմանական Բրեմեն քաղաքի ոստիկանությունը հավաստի տեղեկություններ է ստացել այստեղ առաջիկա օրերին սպասվող «խիստ հավանական» ահաբեկչական հարձակման մասին:

Տեղի ոստիկանությանն այս մասին հաղորդել են դաշնային իշխանությունները՝ նշելով, որ հարձակումը ծրագրում են իսլամիստ ահաբեկիչները:

Չնայած հնչող նախազգուշացումներին՝ Բրեմենի «Վերդեր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը չեղյալ չի հայտարարի վաղը կայանալիք հանդիպումը «Վոլֆսբուրգի» հետ: Ակնկալվում է, որ վաղը երեկոյան Բրեմենի մարզադաշտում խաղի ընթացքին կհետևի առնվազն 40 հազար երկրպագու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG