Մատչելիության հղումներ

Ավետիսյանների իրավահաջորդների հետ հանդիպում-քննարկում Քննչական կոմիտեում


Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները: Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը հանդիպում-քննարկում է կազմակերպել տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը և քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ են տվել տուժողների իրավահաջորդներին, նրանց ներկայացուցիչներին հուզող հարցերին, քրեական գործով նախաքննություն գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրել, ինչպես նաև վերջիններս ծանոթացել են քրեական գործի որոշ նյութերի ու ստացված եզրակացություններին:

Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը կշարունակի տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները, իսկ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG