Մատչելիության հղումներ

Միջնորդներին ընդունել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդրիոյին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում համանախագահները ներկայացրել են իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

Վերջում Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Նախօրեին, հիշեցնենք, Մինսկի խմբի միջնորդները Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG