Մատչելիության հղումներ

Հակոբ Հակոբյանը կալանավորվեց


Հակոբ Հակոբյանը կալանավորվեց
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ այսօր շուրջ հինգ ժամ քննելով ուշ երեկոյան բավարարեց Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Դատական նիստի ընթացքում Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրա համար կանչվել էր շտապ օգնություն:

Քրեորեն պատժելի մի շարք ֆինանսական հանցանքների մեջ կասկածվող նախկին պատգամավորը պատրաստվում էր իր հեղինակած ֆիլմի պրեմիերային:

Նշենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» անվանումով ժապավենը, որ դեռ էկրան չի բարձրացել, խիստ քննադատության էր արժանացել սոցիալական ցանցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG