Մատչելիության հղումներ

Ավետիսյանները ճանաչվել են տուժող, գործով նրանց իրավահաջորդ դեռ չի ճանաչվել


ՀՀ Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
ՀՀ Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանները Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակում ճանաչվել են տուժող: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով, սակայն, Ավետիսյանների հարազատներից որևէ մեկը առայժմ դիմում չի ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար: «Դա պետք է մերձավոր ազգական լինի, նրանցից որևէ մեկը առայժմ դիմում չի ներկայացրել», - ասաց Տռուզյանը:

Օրենքով քննիչը կարող է սեփական նախաձեռնությամբ որպես տուժողի իրավահաջորդ ճանաչել տուժողների հարազատներին, եթե գտնում է, որ դրա համար կան բավարար հիմքեր, «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ կոնկրետ այս դեպքում քննիչը կարող է չկողմնորոշվել, թե ազգականներից ում ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ:

«Եթե չեն ներկայացրել դիմում, թող անպայման ներկայացնեն», - ասաց Զաքարյանը:

Էլեն Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG