Մատչելիության հղումներ

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև


Բողոքի ակցիա Կառավարության շենքի առջև, 26-ը հունվարի, 2015թ․
Բողոքի ակցիա Կառավարության շենքի առջև, 26-ը հունվարի, 2015թ․

Հարյուրավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, տոնավաճառների աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի մասին օրենքը:

Ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբահամյանի հետ: Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նրանց առաջարկեց 10-հոգանոց խումբ կազմել և հանդիպել վարչապետին, սակայն ցուցարարները պահանջում են, որպեսզի Աբրահամյանն իջնի և հանդիպի բոլորին:

Այս պահին Կառավարության շենքի առջև են հավաքվել քաղաքացիներ տարբեր մարզերից: Միայն Արմավիրի մարզից փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները եկել են 5 ավտոբուսներով:

Հիշեցնենք՝ առևտրականների և փոքր ու միջին գործարարների բողոքի ցույցերից հետո Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը անցած տարվա հոկտեմբերի 1-ից հետաձգել է մինչև 2015-ի փետրվարի 1-ը: Օրենքը, մասնավորապես, սահմանում է, որ մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3․5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն միայն 1 տոկոս, սակայն պարտավոր են ներկայացնել ապրանքի փաստաթղթերը, հակառակ դեպքում կարող են զգուշացվել և տուգանվել:

Նարինե Ղալեչյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG