Մատչելիության հղումներ

Ամերիկացի օդերևութաբանները աննախադեպ ձնաբուք են կանխատեսում


ԱՄՆ - Ձյուն Վաշինգտոնում, հունվար, 2015թ․
ԱՄՆ - Ձյուն Վաշինգտոնում, հունվար, 2015թ․

ԱՄՆ-ի օդերևութաբանները հունվարի 27-ի երեկոյան երկրի արևելյան ափին՝ Ֆիլադելֆիայից մինչև հյուսիսարևելյան Մեն նահանգ նախադեպը չունեցող ձնաբուք են կանխատեսում։

«Դա կարող է լինել փոթորկի տեսքով, որպիսին մենք երբևէ չենք տեսել», - հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն։

Ձնաբքի վտանգի պատճառով ամերիկյան Delta ավիաընկերությունը 600 չվերթներ չեղյալ է հայտարարել, միևնույն ժամանակ United Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Նյու Յորքի, Բոստոնի և Ֆիլադելֆիայի օդանավակայաններից հունվարի 27-ին նախանշված բոլոր չվերթները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG