Մատչելիության հղումներ

Երևանյան տան դռան փականից մարտական նռնակ էր կախված


Լուսանկարը՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության
Լուսանկարը՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության

Այսօր ժամը 6:57 տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ, փոխանցում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ:

Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG