Մատչելիության հղումներ

Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվում


Լուսանկարները՝ քաղաքապետարանի
Լուսանկարները՝ քաղաքապետարանի

Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում, փոխանցում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն, առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես գլխավոր և երկրորդական փողոցները՝ անխափան երթևեկության ապահովման նկատառումով: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերից ձնահեռացման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ միասին ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG