Կենտրոնական բանկի կողմից այսօր իրականացվել է 2 միլիոն դոլարի վաճառք 463.78 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային փոխարժեքը կազմել է 463.10 դրամ 1 դոլարի դիմաց:
Հիշեցնենք՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը որոշեց դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ սակարկությունների միջոցով իրականացնել արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։